Հոլանդական «Այաքսի» հարձակվող Լասինա Տրաուրեն կարող է տեղափոխվել Դոնեցկի «Շախտյոր»:
De Telegraaf-ի հաղորդմամբ, դոնեցկյան ակումբը 10 մլն եվրո կվճարի Բուրկինա Ֆասոյի հավաքականի 20-ամյա հարձակվողի տրանսֆերի համար: Ֆուտբոլիստի գործակալ Դան Կամպը հայտնել է, որ բանակցությունները եղել են, իսկ տրանսֆերը մոտ է կայացմանը:
Հաղորդվում է նաև, որ Տրաուրեի ծառայությունները հետաքրքրում են նաև «Լոկոմոտիվին» ու Դորտմունդի «Բորուսիային»:
Նիդերլանդների ավարտված առաջնությունում հարձակվողն անցկացրած 12 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ:
























































