Կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուն մտադիր է մնալ «Արսենալում»: Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ինչպես հաղորդվում է, ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են մարտին, այժմ կողմերը գտնվում են գործարքի վերջին փուլում: Կիսապաշտպանը «զինագործների» հետ նոր պայմանագիր կստորագրի մինչեւ 2026 թվականը:
20-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան թիմում է 2018-ից: