Անգլիական «Բրայթոնի» պաշտպան Բեն Ուայթը, որը Անգլիայի հավաքականի կազմում կմասնակցի ԵՎՐՈ-2020-ին, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» ու «Արսենալի» դիտակետում է:
Daily Mail-ի հաղորդմամբ, «Բրայթոնը» չի ցանկանում հրաժարվել իր խաղացողից ու տրանսֆերն էլ գնահատում է 50 մլն եվրո: Եթե 50 մլն եվրոյի սահմաններում առաջարկ լինի, այնուամենայնիվ, ակումբը կվաճառի Ուայթի տրանսֆերը:
Խաղացողի պայմանագիրը սահմանված է մինչև 2024 թ.: Հիշեցնենք, որ Ուայթը հավաքական է հրավիրվել վնասվածք ստացած Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարեն:
Նախորդ տարի «Բրայթոնը» 25 մլն ֆունտի դիմաց հրաժարվեց Ուայթի տրանսֆերը վաճառել «Լիդսին»: