«Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» մարոկկացի հարձակվող Հակիմ Զիեշի նկատմամբ, հաղորդում է Sky Sport Italia-ն:
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը քննարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը: Սակայն ակումբները դեռ բանակցությունների մեջ չեն մտել: Զիեշը կարող է համաձայնվել տեղափոխությանը, քանի որ նա կայուն տեղ չունի մեկնարկային կազմում:
Անցած մրցաշրջանում 28-ամյա Զիեշը «Չելսիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով վեց գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ: