Որոշվել են CONCACAF Ազգերի լիգայի (Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի, և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիա) եզրափակչի մասնակիցները:
Առաջին կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Հոնդուրասին` Թեոսոն Սիբաչոյի գոլի շնորհիվ:
Երկրորդ կիսաեզրափակչում Մեքսիկայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեց Կոստա Ռիկայից (0: 0, 5:4, 11մ):
Այսպիսով, ԱՄՆ-ն ու Մեքսիկան կհանդիպեն CONCACAF Ազգերի լիգայի եզրափակչում: Խաղը կկայանա հունիսի 7-ին Դենվերում (ԱՄՆ) և կմեկնարկի Երևանի ժամանակով 05:00-ին: