Բրազիլիայի հավաքականի պատանի երկրպագուները չկարողացան զսպել իրենց հույզերը ՝ թիմի հարձակվող Նեյմարին տեսնելուց: Դեպքը տեղի է ունեցել Պորտո Ալեգրե քաղաքի հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում են Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:
Մի քանի երեխաներ ճեղքեցին անվտանգության աշխատակիցների արգելքը և շտապեցին գրկել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին: Երկրպագուներից մեկը կորցրեց հավասարակշռությունը և ընկավ՝ գրեթե տապալելով խաղացողին: Անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է Նեյմարին դուրս բերել երկրպագուների գրկախառնությունից: