«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը վստահություն է հայտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի նկատմամբ:
Հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը մյուս մրցաշրջանում ևս կմարզի «կապտանռնագույններին»:
«Քննարկումներից հետո մենք որոշեցինք շարունակել աշխատանքը Կումանի հետ: Նա գործող պայմանագիր ունի ակումբի հետ»,- հայտնել է «Բարսելոնայի» տնօրեն Ժոան Լապորտան: