«Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում է Սերխիո Ռամոսի հետ կապված իրավիճակին Մադրիդի «Ռեալում»:
Անգլիական ակումբը քննարկում է 35-ամյա պաշտպանին երկամյա պայմանագիր առաջարկելու տարբերակը, եթե նա չերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը, հայտնում է ESPN-ը: Նշվում է, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատում Ռամոսի փորձն ու առաջատարի հմտությունները:
Աղբյուրը նաև նշում է, որ «քաղաքաբնակները» կարող են պայմանագրին ավելացնել ևս մեկ մրցաշրջանի երկարաձգման տարբերակ կամ առաջարկել Սերխիոյին MLS-ում խաղալ Նյու Յորք Սիթիի կազմում:
Իր հերթին, լրագորղ Նիկոլո Շոիրան հայտնում է, որ Ռամոսը ցանկանում է նոր պայմանագիր կնքել «արքայական» ակումբի հետ։ Աղբյուրը հայտնում է, որ 35-ամյա պաշտպանը ակումբի ղեկավարությանը դիմել է՝ նոր պայմանագիր կնքելու համար, սակայն Ֆլորենտինո Պերեսը դեռ չի կողմնորոշվել իսպանացու ապագայի հարցում: