Արգենտինան առաջարկել է 2021 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացնել միայն իր երկրում: Արգենտինացիների հետ միասին Կոլումբիան պետք է ընդունի մրցաշարը, բայց ապրիլից այս երկրում քաղաքական ճգնաժամ է, ինչը վտանգում է մրցաշարի անվտանգ անցկացումը: Կոլումբիայում բախումների արդյունքում արդեն զոհվել է առնվազն 15 մարդ:
Իր 105-ամյա պատմության մեջ առաջին անգամ Ամերիկայի գավաթը պետք է անցկացվեր միանգամից երկու երկրներում: Մրցաշարի մեկնարկը նշանակված է հունիսի 13-ին: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին, և այն պետք է հյուրընկալի կոլումբիական Բարրանկուիլա քաղաքը:
Ի սկզբանե նախատեսված էր Ամերիկայի 47-րդ գավաթի խաղարկությունը նախորդ տարվա ամռանը, բայց հետո այն հետաձգվեց՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:



























































