ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը կարող է ավարտել կարիերան 2022 թվականին: Այս մասին հայտարարել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, հայտնում է Championat-ը:
«Իգորը քննարկում է հաջորդ մրցաշրջանից հետո կարիերան ավարտելու տարբերակը: Հենց դրանով են կապված «Խիմկիին» դարպասապահ Լանտրատովի տրանսֆերի շուրջ բանակցությունները»,- նշում է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԲԿՄԱ-ն ցանկանում է ձեռք բերել Խիմկիին» դարպասապահ Իլյա Լանտրատովի տրանսֆերը։