ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը մասնակցել է ՌՊԼ հինգերորդ տուրի «Ախմատի» դեմ խաղին (2-0):
35-ամյա դարպասապահի համար սա 490-րդ հանդիպումն է ռուսական ֆուտբոլային էլիտայում, և այս ցուցանիշով նա առաջատար է դարձել լիգայի բոլոր ֆուտբոլիստների շարքում:
Երկրորդ տեղում է Ակինֆեևի նախկին գործընկեր Սերգեյ Իգնաշևիչը (489 հանդիպում), երրորդ տեղում է «Զենիթի» ներկայիս գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը (456 խաղ): Հաջորդը «Լոկոմոտիվի» լեգենդ Դմիտրի Լոսկովն էր (451 խաղ) և «Տորպեդոյի» ու մի շարք այլ ակումբների նախկին խաղացող Իգոր Սեմշովը՝ 433 խաղ:
Ակինֆեևն իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է ԲԿՄԱ-ում: