Հյուսիսային Կորեայի հավաքականը չի մասնակցի 2022 թվականի Աշխարհի գավաթի ասիական որակավորման փուլին։ Այս մասին հայտնում է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ԿԺԴՀ-ի հավաքականը ընտրական փուլում անցկացրել է հինգ հանդիպում և 8 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը H խմբում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին նաեւ, որ ԿԺԴՀ-ն չի մասնակցելու առաջիկա Օլիմպիական խաղերին:
ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: