Հռոմում շարունակվում է Թենիսի Մասթերս շարքի մրցաշարը:
1/8 եզրափակչի շրջանակում մրցեցին Դենիս Շապովալովն ու Ռաֆայել Նադալը:
Իսպանացին ծայրահեղ ծանր իրավիճակում կարողացավ փրկվել ու հաղթել 6-3, 4-6, 6-7 հաշվով:
ATP-ն խաղից կադրեր է հրապարակել՝ զարմանալով Նադալի հրաշագործության վրա:
3 ժամ 30 րոպեի ընթացքում Նադալը խլեց մրցակցի մատուցումներից 5-ը՝ սեփականներից զիջելով 4-ը:
Կիսաեզրափակչի ուղեգիրը Նադալը կվիճարկի Զվերևի հետ: