Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը մեկնաբանել է հարձակվող Էդինսոն Կավանիի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի երկարաձգումը:
«Սա հիանալի նորություն է: Ես թերահավատորեն էի վերաբերվում, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին անգամ պայմանագիր ստորագրեց Կավանիի հետ:
Այն ժամանակ ամեն ինչ հուսահատ էր թվում: Բայց ամեն ինչ հիանալի ստացվեց: Հարկ է նշել նրա լավ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, ինչպես նաև այլ խաղացողների վրա ունեցած ազդեցությունը»,- մեջբերում է Նևիլին Skysports-ը:
Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է հարձակվող Էդինսոն Կավանիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։