Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացանել դարպասապահի դիրքը:
Պորտուգալացի մասնագետին չի բավարարում Պաու Լոպեսի խաղը, ինչպես նաև «Էվերթոնում» վարձավճարով խաղացող Ռոբին Օլսենի խաղային որակները:
Corriere dello Sport-ի հաղորդմամբ, Մոուրինյոն ցանկանում է թիմ հրավիրել Դե Խեային, ում հետ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ակումբում դեռ պետք է քննարկեն տրանսֆերի հավանականությունը:
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում անցկացրած 24 խաղից 10-ում Դե Խեան դարպասն անառիկ է պահել: