Նյուքասլի «Սենթ-Ջեյմս Պարկ» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Նյուքասլ»- «Արսենալ» խաղը, որն ավարտվել է հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը բացվել է 5-րդ րոպեին․ «զինագործների» կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին է դարձել հիանալի գոլի հեղինակ։
Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպվել է 66-րդ րոպեին, երբ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը գրավել է մրցակցի դարպասն ու դարձել գոլի հեղինակ։
90-րդ րոպեին կարմիր քարտով հեռացվել է տանտերերի պաշտպան Ֆաբիան Շորը։
Լոնդոնի «Արսենալը» 34 խաղից հետո 49 միավոր է վաստակել ու բարձրացել մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ «Նյուքասլը» 36 միավոր է վաստակել ու 17-րդ տեղում է։