«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մեկնաբանել է այն շշուկները համաձայն որոնց՝ մրցաշրջանի ավարտին նա կարող է հեռացվել թիմից։
«Ես լավ եմ, օրերս խոսել եմ ակումբի ղեկավարության հետ, ինչպես հաճախ եմ անում։
Ինչպես միշտ՝ մենք ամեն ինչից խոսեցինք։ Ինձ շշուկները չեն անհանգստացնում։ Ես դրանք միայն ձեզնից՝ լրագրողներիցդ եմ լսում։ Ես լիցքաթափված եմ ու կենտրոնացած նրա վրա, ինչ պիտի անեմ։ Այս բոլոր խոսակցություններն ինձ վրա չեն ազդում։ Հիմա թերթ կարդալու ժամանակ չունեմ»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։