«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտը խոսել է թիմի՝ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նպատակների մասին.
««Ֆիորենտինայի» դեմ խաղում մենք կորցրեցինք 2 միավոր: Պետք է ավելի շատ աշխատեինք 3 միավորի համար: Մեզ պետք է շատ վերահսկել գնդակը, ինչպես նաև լավ պաշտպանվել:
Ի սկզբանե մենք պայքարում էինք առաջին հորիզոնականի համար, սակայն այնպես ստացվեց, որ այժմ հավակնում ենք միայն 2-րդ հորիզոնականին: Կարևոր է կենտրոնանալ մրցաշրջանի վերջնամասի վրա»,- ասել է դե Լիխտը:


























































