«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ՉԼ կիսաեզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ խոսել է Նեյմարի՝ «Բարսելոնայից» փարիզյան թիմ տեղափոխվելու մասին։
«Վստահ եմ, որ եթե Նեյմարն ավելի երկար մնար «Բարսելոնայում», ապա նրանք ևս 2-3 Չեմպիոնների լիգա կհաղթեին։ Այդ տրիոն (Մեսսի, Սուարես ու Նեյմար) անկասելի էին։ Լավագույն տրիոն, որ ես կյանքումս տեսել եմ։
Նեյմարը որոշեց տեղափոխվել Փարիզ, վատ որոշում չէ, լավ քաղաք է ու լավ ակումբ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում El Partidazo de COPE-ը։