«Արսենալը» նախատեսում է մեծ աշխատանք կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հաղորդում է football.london-ը:
Ըստ աղբյուրի ՝ լոնդոնյան ակումբը ցանկանում է Մադրիդի «Ռեալից» գնել կիսապաշտպան Մարտին Էդեգորին, ինչպես նաեւ «Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հաքիմիին::
Նոր տրանսֆերների համար միջոցներ ունենալու համար «զինագործները» մտադիր են այս ամառ վաճառել առնվազն չորս խաղացողի: Աղբյուրի համաձայն, «Արսենալը» պատրաստ է բաժանվել Միտլենդ Նայլսից, Էդուարդ Նկետիայից, Լուկաս Տորեյրայից ու Մատեո Գենդուզիից:
Բացի այդ, «Արսենալը» կարող է վաճառել նաեւ Ալեքսանդր Լակազետին և Հեկտոր Բելերինին: