«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է իր ու գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հարաբերությունների մասին.
«Նախորդ տարի բավականին բարդ տարի էր մեզ համար: Տարբեր խաղերում տարբեր սխեմաներով խաղացինք: Ժամանակ է պետք՝ մարդուն ճանաչելու համար, բայց ես ու Պիոլին իրար շատ լավ ենք հասկանում: Նա իր մեջի էներգիան տալիս է թիմին, իսկ դրա դիմաց արդյունք է պահանջում: Նա կարող է զանգահարել ինձ առավոտյան ու հարցնել, թե ուր եմ, քանի որ ինքն արդեն աշխատում է: Այդկերպ նա ինձ մարտահրավեր է նետում»,-ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Իբրահիմովիչը:
Զլատանը «Միլան» է վերադարձել 2020 թ-ին՝ «Լոս-Անջելես Գելեքսիից»: 2 օր առաջ Իբրան ևս մեկ տարով երկարաձգեց պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ: