«Յուվենտուսը» հետաքրքրված է «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերով: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիս: Դեպայը կդառնա ազատ գործակալ այս ամառ:
Այնուամենայնիվ, թուրինյան ակումբը կարող է լուրջ մրցակցություն ունենալ ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում, քանի որ Դեպային ցանկանում են ձեռք բերել նաև «Բարսելոնան» և «Լիվերպուլը»: