ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա բրազիլացին ապաքինվել է Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում ստացած վնասվածքից:
Այսպիսով, Մարկինյոսը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, որը կկայանա ապրիլի 28-ին: