Ֆրանսիական «Մոնակոյի» իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն մեկնաբանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացումը, հաղորդում է Sport.es-ը:
«Ես արդեն կորցրել եմ զարմանալու ունակությունը: Վալվերդեն հիանալի մարզիչ է, ով կատալոնական ակումբին մեծ հաջողությունների է հասցրել:
Ճանաչում եմ Վալվերդեն: Նա անպայման նոր մարտահրավեր կգտնի իր համար:
Հաջողություն եմ մաղթում նրան , քանի որ հաջողություն եմ մաղթում, քանի որ ես էլ եմ հայտնվել այդպիսի իրավիճակում», — ասել է Մորենոն:
Հիշեցնենք, որ Մորենոն գլխավորում էր Իսպանիայի հավաքականը, սակայն, երբ Լուիս Էնրիկեն վերադարձավ, երիտասարդ մասնագետը ստիպված եղավ հեռանալ՝ Էնրիկեի հետ ունեցած խնդիրների պատճառով: