«Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը հանդես կգա Սեգունդայի «Օվյեդո» թիմում:
Ակումբը ուկրաինացու հետ վարձակալական հիմունքներով պայմանագիր է ստորագրել: Լունինի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»:
20-ամյա դարպասապահը դարձյալ վարձավճարով հանդես էր գալիս «Վալյադոլիդում». «Ռեալը» խզել է պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ նա քիչ խաղաժամանակ է ստանում: Ընթացիկ մրցաշրջանում «Վալադոլիդի» կազմում Անդրեյը ընդամենը 2 հանդիպման է մասնակցել:
Լունինը «Օվյեդոյում» հանդես կգա մինչև ընթացիկ տարվա հունիս: