Մադրիդի «Ռեալում» որոշում են կայացրել թիմի դարպասապահներ Անդրեյ Լունինի և Ալֆոնս Արեոլայի ապագաների վերաբերյալ։
Marca-ն գրում է, որ «բլանկոսները» չեն գնելու Արեոլայի տրանսֆերը ՊՍԺ-ից։ Ֆրանսիացի դարպասապահը մեկ տարով վարձակալությամբ էր տեղափոխվել «Ռեալ»։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ։
Մադրիդյան ակումբում մտադիր են վերադարձնել Անդրեյ Լունինին, որը վարձակալությամբ խաղում է «Օվիեդոյում»։ Ուկրաինացի դարպասապահը լինելու է «Ռեալի» երկրորդ համարը գալիք մրցաշրջանում։
Ավելի վաղ Անդրեյ Լունինը հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ «Ռեալ» ու պայքարել առաջին համարը լինելու համար։