«Աթիրաուն» Ղազախստանի առաջնության հինգերորդ տուրում վաստակեց առաջին միավորը։
Այսօր ՝ ապրիլի 14-ին, Արամ Ոսկանյանի թիմը հյուրընկալեց «Ժետիսուին» և ոչ-ոքի խաղաց՝ 2: 2 հաշվով: Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Արտակ Դաշյանը, ով փոխարինվեց հանդիպման 73-րդ րոպեին, իսկ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այսպիսով, «Աթիրաուն» ընդհատեց պարտությունների շարքը, որը կազմում էր չորս խաղ։ Առաջին միավորը վաստակելով ՝ թիմը մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է: