Vesti.kz-ն կազմել է Ղազախստանի առաջնության 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել են նաև «Աթիրաուի» դարպասապահ Արամ Հայրապետյանն ու թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը։
Արամ Հայրապետյան․ «Աթիրաուի» դարպասապահի համար «Կայրաթի» հետ հանդիպումը չորրորդն էր ընթացիկ մրցաշրջանում: Ընդ որում, հայ դարպասապահը նախորդ հանդիպումներում գոլեր էր բաց թողել: «Կայրաթի» հետ հանդիպմանը նա անառիկ պահեց իր դարպասը և մեծ դեր խաղաց «նավթագործների» առաջին հաղթանակի մեջ (1:0)»,- գրում է Vesti.kz-ն:
Արամ Ոսկանյան․ «Աթիրաուի» մարզիչը ոչ վաղ անցյալում, ըստ որոշ աղբյուրների, աշխատանքից հեռացման եզրին էր, բայց պահպանեց իր պաշտոնը: Եվ այն, թե ինչպես նա կարողացավ տրամադրել իր խաղացողներին «Կայրաթի» հետ խաղին, որը առաջին պարտությունը կրեց ՂՊԼ-2021-ում, թույլ է տալիս մեզ դատել հայ մասնագետի մեծ ներուժի մասին»,- գրում է Vesti.kz-ն: