Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ ապրիլի 9-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր կկայանա ՀՊԼ-ի երկու հանդիպում․
«Նոա»–«Փյունիկ» 14։00
«Շիրակ»–«Ալաշկերտ» 15։00
Մեկական հանդիպումներ կկայանան թոփ-5 լիգաներից 4-ում․
ԱՊԼ․ «Ֆուլհեմ»–«Վուլվերհեմփթոն» 23։00
Բունդեսլիգա․ «Արմինիա»–«Ֆրայբուրգ» 22։30
Լա Լիգա․ «Ուեսկա»–«Էլչե» 22։30
Լիգա 1․ «Մեց»–«Լիլ» 23։00
Եվս մեկ հանդիպում էլ կկայանա նիդերլանդական Էրեդիվիզիում․
«Վիտես»–«Դեն Հագ» 22։00
Իսկ Ղազախստանի Պրեմիեր լիգայի շրջանակում Վարդան Մինասյանի «Տարազը» կհանդիպի Սոլոմոն Ուդոյի «Շախտյորի» հետ։ Հանդիպման մեկնարկը՝ 12։00։