Կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգումը մինչեւ 2025 թվականը:
«Ես շատ ուրախ եմ։ 2015-ին «Սիթիին» միանալուց ի վեր ես ինձ զգում եմ ինչպես տանը: Ես սիրում եմ երկրպագուներին, ընտանիքս տեղափոխվեց Մանչեսթեր, և ես ինքս սկսեցի շատ ավելի լավ խաղալ:
Այս ֆուտբոլային ակումբը միտված է հաջողությանը: Նա ինձ տալիս է այն ամենը, ինչ ինձ հարկավոր է լավագույն ֆուտբոլ խաղալու համար, այնպես որ պայմանագիր կնքելու որոշումը հեշտ էր: Ես խաղում եմ իմ կարիերայի լավագույն ֆուտբոլը և անկեղծորեն զգում եմ, որ դա դեռ սահմանը չէ:
Ես ու Պեպը նույն տեսակետն ունենք ֆուտբոլի վերաբերյալ: Մարզչի հետ նման հարաբերություններ ունենալը շատ կարևոր է, քանի որ մեր նպատակները լիովին համընկնում են, մենք ուզում ենք նույն բանը», — Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը: