«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն պատրաստ է այս ամառ միանալ «Տոտենհեմին», հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն, արգենտինացի հարձակվողը պատրաստ է տեղափոխվել լոնդոնյան ակումբ, նույնիսկ եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Տոտենհեմը» չհայտնվի Չեմպիոնների լիգայում:
Նշվում է, որ Ագուերոյի համար ավելի կարևոր է Պրեմիեր լիգայում խաղալը և Անգլիայում մնալու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Սերխիոն վերջերս հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Սիթիից» հեռանալու մասին: