Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության երրորդ տուրի խաղում «Կիժիլ-Ժարը» հաղթեց «Շախտյորին»։
Հանդիպումը տեղի ունեցավ Պետրոպավլովսկում եւ ավարտվեց 2:0 հաշվով ՝ հօգուտ տանտերերի: Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից և անցկացրեց ամբողջական հանդիպում։
«Շախտյորն» այս մրցաշրջանում դեռ միավորներ չի վաստակել, չնայած իր ակտիվում ունի մեկ հաղթանակ, և զբաղեցնում է մրցաշարային աղյուսկի նախավերջին՝ 11-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ առաջնության Հավաստագրման հանձնաժողովը «Ժետիսու», «Շախտյոր» և «Ակտոբե» ֆուտբոլային ակումբներին նշանակել էր պատիժ `առաջնության մրցաշարային աղյուսակից պայմանականորեն զրկելով 3 միավորից, մինչև թերությունները ամբողջությամբ վերացվեն (խաղադաշտի լիցենզավորվան պահանջների հետ կապված):