Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Կարաթը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Կարագանդայի «Շախտյորի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանն («Կարաթ») ու Սոլոմոն Ուդոն («Շախտյոր») ամբողջական հանդիպում անցկացրեցին իրենց թիմերի կազմում:
Այս խաղից հետո «Կարաթը» 17 միավորով 3-րդն է: «Շախտյորը» 11-րդն է 8 միավորով: