Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Հյուիսսային Մակեդոնիայի դեմ խաղի, Հայաստան տեղափոխվելու և այլ թեմաների մասին.
«Մարդիկ ասում են, որ ես լավ եմ խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում, բայց կարծում եմ, որ կարող էի անել ավելին: Մենք վատ չխաղացինք, անում էինք այն, ինչ մարզիչը օահանջել էր ինձանից: Խոսելով իմ խաղի մասին, կարող եմ ասել, որ ես ամեն ինչ անում եմ, որ ամեն օր սովորեմ: Երբ երիտասարդ ֆուտբոլիստները եկան հավաքական, շատ լավ դրսևորեցին իրենց: Մյուս երիտասարդները նույնպես շատ բան ունեն հավաքականին տալու»,-ասել է Ուդոն:
Մանրամասները՝ տեսանյութում: