«Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով։ Ֆուտբոլիստը երեկ հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։
Diario Sport-ի տեղեկացմամբ՝ 58-ամյա մասնագետը դեմ է այդ գործարքին։ Մարզիչն Ագուերոյին չի ուզում տեսնել իր թիմում։ Կումանը նախընտրում է «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային, որն այս ամառ ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի։
Մարզիչը վստահ է, որ Դեպայն ավելի լավ կադապտացվի «Բարսելոնայի» խաղային սիստեմին։ Բացի դրանից, 25-ամյա հարձակվողին կարելի է օգտագործել տարբեր դիրքերում, ինչը ևս դուր է գալիս Կումանին։
Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնայի»՝ Ագուերոյին կամ Դեպային ձեռք բերելը կախված չէ ակումբի՝ Հոլանդին ձեռք բերելուց։ Կատալոնացիները երկու նոր հարձակվող են ուզում ունենալ։