«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնել է, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է թիմից։
Հարձակվողը թվիթերյան իր էջում հայտարարություն է տեղադրել, որում հաղորդել է, որ չի երկարաձգելու «Սիթիի» հետ պայմանագիրը։ «Մանչեսթեր Սիթին» հաստատել է այս տեղեկությունը։
Ագուերոն «քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2011 թվականից։ Թիմի կազմում նա 4 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնությունը, 5 անգամ հաղթել Լիգայի գավաթը, 3 անգամ՝ երկրի Սուպերգավաթը, ինչպես նաև 2018/19 մրցաշրջանում դարձել Անգլիայի գավաթակիր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում է «Ինտերը»։