«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը խոսել է ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի մասին.
«Խաղացողները հարգում են Կումանին: Նա վստահություն է վայելում ֆուտբոլիստների շրջանում, իսկ մրցաշրջանի վերջում տեսանելի կլինեն նաև արդյունքները:
«Բարսայի» խաղում էնտուզիազմ է ավելացել, ես դա նկատում եմ: ՉԼ-ում մեկ գոլը՝ Փարիզում, շատ բան կարող էր փոխել:
Սա նոր նախագիծ է՝ երիտասարդ խաղացողներով: Թիմը պայքարում է Իսպանիայի չեմպիոնի կոչման համար, առջևում կա նաև Սուպերգավաթը»,-ասել է Պույոլը: