Մունդիալ-2022 թ-ի ընտրական փուլը մեկնարկեց: J խմբում, որտեղ ընդգրկված են Հայաստանի, Իսլանդիայի, Գերմանիայի, Հյս. Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Ռումինիայի հավաքականները, կայացավ առաջին տուրը:
Գերմանիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Իսլանդիայի դարպասը. աչքի ընկան Գորեցկան, Հավերցն ու Գյունդողանը: Ռումինիան էլ 2-0 հաշվով տնային հաղթանակ էր տոնում Հյս. Մակեդոնիայի նկատմամբ, սակայն ամենավերջում հյուրերը 2 գնդակ խփեցին, իսկ հանդիպման վերջում, Հաջին, այնուամենայնիվ, հաղթանակ կորզեց Ռումինիայի համար. տանտերերից աչքի ընկան նաև Տանասեն ու Միհաիլիան, իսկ հյուրերից՝ Ադեմին ու Տրայկովսկին:
Մեր խմբում առաջին տուրից հետո առաջատարները 3-ն են՝ Գերմանիան, Ռումինիան ու Հայաստանը: