24.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Նորամուծություն Լա Լիգայում. մրցավարները խաղերից հետո հարցազրույցներ կտան

    Եթե մենք միասին խաղայինք, գուցե ստիպված լինեի տեղափոխվել ձախ եզր․ Ֆիգուն՝ Բարսելոնայի աստղի մասին

    🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Խալիջին․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

    Աննախադեպ նվաճում․ Ռոնալդուն պատմության մեջ է մտել որպես 2 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստ

    🎥 Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը

    Տեղափոխություն Լա լիգա՝ մեկ պայմանով. Հալանդը հատուկ պահանջ կներկայացնի Ռեալին և Բարսելոնային

    Ռեալի նախկին խաղացողը կիսվել է իր կանխատեսմամբ առաջիկա Էլ Կլասիկոյի վերաբերյալ

    Բավարիան պաշտոնական հայտարարություն է տարածել հոսպիտալացված Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Նորամուծություն Լա Լիգայում. մրցավարները խաղերից հետո հարցազրույցներ կտան

            Եթե մենք միասին խաղայինք, գուցե ստիպված լինեի տեղափոխվել ձախ եզր․ Ֆիգուն՝ Բարսելոնայի աստղի մասին

            🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Խալիջին․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

            Աննախադեպ նվաճում․ Ռոնալդուն պատմության մեջ է մտել որպես 2 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստ

            🎥 Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը

            Տեղափոխություն Լա լիգա՝ մեկ պայմանով. Հալանդը հատուկ պահանջ կներկայացնի Ռեալին և Բարսելոնային

            Ռեալի նախկին խաղացողը կիսվել է իր կանխատեսմամբ առաջիկա Էլ Կլասիկոյի վերաբերյալ

            Բավարիան պաշտոնական հայտարարություն է տարածել հոսպիտալացված Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Այլ տարբերակ չկար, քանի որ անելանելի վիճակում էինք. Թովմաս Գրիգորյանի ծավալուն հարցազրույցը ArmSport-ին

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  27.03.21 / 19:41
                  0

                  Մարտի 18-ին նախատեսված VBET ՀՊԼ-ի 18-րդ տուրում Վանաձորի «Լոռին» խաղադաշտ դուրս եկավ, սակայն հրաժարվեց մասնակցել «Արարատի» հետ խաղին: Նույն օրը հայտնի դարձավ, որ ակումբը դադարեցնում է իր ելույթները Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում: Պատճառն այն էր, որ նախորդ խաղում «Ալաշկերտը» 5 փոփոխություն է կատարել 4 դադարի ընթացքում, մինչդեռ ՖԻՖԱ-ի կանոններով՝ թույլատրվում է այդ փոփոխությունները կատարել երեք դադարով։ «Լոռին» դիմել էր ՀՖՖ-ին՝ պահանջելով տեխնիկական պարտություն գրանցել «Ալաշկերտին», սակայն ՀՖՖ-ից որևէ պատասխան չէր ստացել:  Այս և այլ թեմաների շուրջ ArmSport-ը ծավալուն հարցազրույց է ունեցել վանաձորյան ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի հետ: 

                  -Ե՞րբ էր կայացվել առաջնությունից հեռանալու որոշումը։

                  -Այդ որոշումը կայացրեցինք այս մարտի սկզբին։ Արդեն մեզ մոտ լարված իրավիճակ էր, երբ մենք անընդհատ քննարկում էինք «Ուրարտուի» խաղի հետ կապված միջադեպը, թե ինչու բողոքարկման կոմիտեն չի քննարկում մեր հարցը: Այս ամենին գումարվեց «Ալաշկերտի» հետ խաղի միջադեպը: Միջազգային մասնագետները մեզ ասում են, որ անգամ առանց մեր բողոքարկման՝ ֆեդերացիան պարտավոր էր պարտություն գրանցել «Ալաշկերտին»: Դրան գումարվեց ՀՖՖ-ի` «Ալաշկերտին» 100 մլն դրամ տալը, որը ֆեդերացիան գաղտնի է տվել, ինչպես նաև «Նոա»-«Լոռի»  խաղի կողմնակալ մրցավարությունը: Այս 4 դեպքերը զուգադիպեցին, տեղի ունեցան մարտին, և արդեն մենք զգացինք, որ հայտնվել ենք անելանելի վիճակում, ու որևէ լուծում ու պայքարի ձև չի մնում, քան առաջնությունից դուրս գալը:

                  -Ի՞նչ 100 միլիոնի մասին է խոսքը: Կմանրամասնե՞ք: 

                  -100 մլն-ի մասին կարող եմ ասել, որ գործկոմի անդամներից ոչ մեկ տեղյակ չէ: Ակումբներից «Արարատը» ՀՖՖ-ին դիմել է պաշտոնական նամակով, բայց մինչև այսօր պատասխան չի եղել: Թե ինչու է փոխանցվել այդ գումարը` կարող եք հարցնել ֆեդերացիայի նախագահին: Կարծում եմ՝ փոխառնություն կամ աջակցություն, դա կատարվածի հետևանքը չի փոխում, թե ինչ նպատակով են տվել:

                  Հայաստանի Պրեմիեր լիգայում կա 9 ակումբ, ինչո՞ւ է որոշվել միայն «Ալաշկերտին» տալ այդ գումարը: Ինչո՞ւ դա արվեց գաղտնի: Շատ ակումբներ ունեն դրա կարիքը: Ինչո՞ւ դա բացահայտեց նախաձեռնող խումբը: Սրանք հարցեր են, որ պետք է պատասխան գտնեն:  Ինչո՞ւ դրա մասին տեղյակ չեն գործկոմը կամ հիմնադիր անդամները, կամ մյուս ակումբները: Այսինքն՝ ստացվում է՝ 100 մլն փոխանցվել է «Ալաշկերտին», բայց թե ինչու` չգիտենք: Մենք հետազոտություն ենք անցկացրել մեր ռեսուրսներով և բացահայտել ենք դա: Հիմա ես հարց եմ տալիս, եթե «Ալաշկերտին» 100 մլն տալիս է ֆեդերացիան` արդյոք նույն օպերայից չէ՞ «Ալաշկերտին» պարտություն չգրանցելն ու գումար տալը:

                  -Դուք երկար տարիներ եղել եք գործկոմի անդամ, նախկինում եղե՞լ են նման դեպքեր: 

                  -Ես կարող եմ ասել, որ 17-18 տարի եղել եմ գործկոմի անդամ, եղել են նման դեպքեր, բայց բացառապես թափանցիկ` գործկոմի քննարկումով: Չակերտավոր «վատ» Հայրապետյանի կամ «վատ» Վանեցյանի ժամանակ չի եղել նման գաղտնի բան: Եղել է, որ գործկոմը քննարկել է ու համապատասխան որոշում է կայացրել: Գաղտնիությամբ` այն էլ ակումբներից, որը մրցակցում է մյուս ակումբի հետ, այդպիսի բան չի եղել: Չմոռանանք նաև, որ դեկտեմբերին «Ալաշկերտ-2»-ը ֆինանսական խնդիրների պատճառով դուրս է գալիս առաջնությունից, իսկ հունվարին ակումբը անում է ամենաթանկ ձեռքբերումը:

                  -Խոսեցիք նախաձեռնող խմբի մասին: Կմանրամասնե՞ք՝ ինչ է իրենից ներկայացնում նախաձեռնող խումբն ու ովքեր են անդամները: 

                  -Դա ֆուտբոլային ընտանիքի մի հատվածն է, որը մեծամասնություն է կազմում, ու ովքեր ֆեդերացիայի ղեկավարման պրոցեսներից դժգոհ են, չեն տեսնում ֆուտբոլի զարգացումն այս ճանապարհով, որը տանում է ֆեդերացիան: Նախաձեռնող  խումբը պայքարելու է, որպեսզի ֆուտբոլի շահառուների իրավունքները վերականգնվեն: Նախաձեռնող խումբը վերջերս Գյումրիում առանց ֆեդերացիայի անդամների ժողով է անցկացրել:  Խմբի մեջ նույնիսկ կար այն տրամադրությունը, որ ծայրահեղ քայլերի գնայինք, հեռացնենք ֆեդերացիայի ղեկավարին, բայց իշխանական թևի և ֆուտբոլի մյուս շահառուների հետ տարբեր քննարկումներից հետո որոշեցինք թողնել վերջին երկխոսության տեղը: Մենք մեր պաշտոնական հաղորդագրության մեջ ասել ենք, որ ֆեդերացիան ակումբներին բաժանել է յուրայինների ու ոչ յուրայինների: Ոչ յուրայինների խումբը հենց նախաձեռնող խումբն է:

                  -Ֆուտբոլիստները ե՞րբ տեղեկացան, որ «Արարատի» հետ խաղը չի կայանալու:  

                  -Մենք մինչև ամսի 16-ը, ժամը 18:00-ն հույս ունեինք, որ այդ խաղը կխաղանք, բայց ֆեդերացիան ու բողոքարկման կոմիտեն ոչինչ չարեցին: Խնդիրներն այնքան շատ են, որ ժամանակը չի բավականացնի դրանք թվարկելու համար: Նայեք՝ ինչ է կատարվում:  ՀՖՖ-ի ներսում գոյություն ունի բողոքարկման կոմիտե, որը ենթադրում է լինել անկախ մարմին, որին ընտրում են հիմնադիր անդամները՝ որպես զսպող գործիք ֆեդերացիայի գործադիր իշխանությանը: Այսինքն, եթե ՀՖՖ-ի ղեկավարությունը որևէ որոշում կայացնի, բողոքարկման կոմիտեն այնքան պետք է անկախ լինի, որ վերջին ատյանով բեկանի այդ որոշումը, բայց այսօր բողոքարկման կոմիտեն ու նաև մյուս կոմիտեները բոլորը փոխկապակցված են, որը ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հիմնարար օրենքներով արգելված է: Օրինակ բերեմ. բողոքարկման կոմիտեում 2 հոգի «Ամերիա» բանկից է, որը իրավաբանական ծառայություն է մատուցում ֆեդերացիային, ու վճարվում են ՀՖՖ-ի կողմից, իսկ անդամներից մեկի ընտանիքի հետ անձնական մտերմություն ունի Մելիքբեկյանը: Բոլորի մասին կարող եմ մանրամասն ասել, ուղղակի կշեղվենք ու կմտնենք դետալների մեջ: Այ նման բաներ, որ տեսնում ես, անզոր ես լինում պայքարել: Շենքը ծուռ է սարքած, դա քանդվելու է: Ասում ենք՝ կանգ առեք, քննարկենք` առաջ գնանք: Արդեն դա էլ չի անցնում, ստիպված էինք այս քայլին գնալ:

                  -Ակումբը չէ՞ր կարող դիմել ՈՒԵՖԱ կամ ՖԻՖԱ այս խնդրով՝ նախքան նման որոշում կայացնելը։

                  -Հենց այս պահին մենք կարող ենք բողոքարկման կոմիտեի որոշումը բեկանել CAS-ով: Հասարակ էպիզոդ է: Ֆեդերացիան պետք է ֆիքսեր, բողոքարկման կոմիտեն պետք է ֆիքսեր՝ 3 դադար է եղել, թե 4, բայց ոչ մեկ դա չֆիքսեց: Այսինքն՝ ամեն այսպիսի հարցի համար պետք է դիմենք ՈՒԵՖԱ՞: Հենց հիմա ես հանդիպումներ եմ ունենում իրավաբանների հետ, ու մի քանի հարցերով դիմելու ենք CAS:  Բողոքարկման կոմիտեին մենք օգոստոսին էինք դիմել «Ուրարտուի» հետ խաղը վերանայելու համար, բայց իրենք մեզ պատասխանել են 8 ամիս անց: Ասել են` կներեք, որ 8 ամիս հետո ենք քննում, քանի որ երկրում համավարակ է եղել ու պատերազմ: Այդ դեպքում «Լոռին» ինչպե՞ս կարողանար կարանտինի ընթացքում լեգիոներներ բերեր հասցներ, պատրաստվեր ու մասնակցեր այդ խաղին: Լեգիոներներին բերել էինք, բայց այդ ժամանակ օրենք կար, որ երկիր մտնողը 14 օր պետք է մեկուսանար: Այսինքն՝ մենք 40 հոգով պետք է 10 օրում կարանտինից դուրս գայինք, իսկ իրենք 8 ամսում 4 հոգով չկարողացան նիստ անել: Իրենց կարելի է: Այ նմանատիպ հարյուրավոր հարցեր կան, դրա համար արդարության սկզբունքը խախտված է, ու ելք չունենալով գնացել ենք ծանր, ոչ մարդկային քայլի:

                  -Ի՞նչ եք պահանջում դուք հիմա ֆեդերացիայից: 

                  -Միակ որոշումը, որը մեր կողմից նախապայման է եղել, դա «Ալաշկերտին» պարտություն գրանցելն է, հատկապես այս 100 մլն-ի դեպքը բացահայտելուց հետո: Եթե դուք տեղյակ չեք, հիշեցնեմ, որ սա այն խաղն է, որը պետք է կայանար դեկտեմբերին, բայց որպեսզի «Ալաշկերտը» ֆինանսական տույժերի չենթարկվեր, մենք համաձայնեցինք խաղը հետաձգել: «Ալաշկերտը» պաշտոնական նամակով դիմել էր «Լոռի ՖԱ»-ին խաղը հետաձգելու համար, քանի որ «Ալաշկերտի» 5 ֆուտբոլիստներ օբյեկտիվ պատճառներով չէին կարողանալու մասնակցել տվյալ հանդիպմանը, և եթե մենք չհամաձայնեինք խաղը հետաձգել, Բագրատ Նավոյանը ֆինանսական կորուստներ կունենար կապված լեգիոներների տոմսերի հետ:

                  Դուք առաջնության ընթացքում տեսել եք՝ ով քանի խաղ ցանկացավ հետաձգել: Խաղ հետաձգելու խնդրանքով «Լոռին» դիմեց ՀՖՖ-ին ու պարտություն գրանցեցին: Այսինքն՝ ֆեդերացիայի ցանկացած որոշում կայացվում է ի վնաս «Լոռիի»: Կարող ենք ասել, որ գնում ենք CAS, բայց թիմն առաջնությունից հանած: Կխաղանք հաջորդ տարի Բարձրագո՞ւյն խմբում, թե՞ Առաջին խմբում, դա CAS-ի որոշումից հետո հայտնի կդառնա: Ես կարծում եմ, որ մեր ֆուտբոլային ընտանիքում մոտ ապագայում մեծ փոփոխություններ կլինեն: Կարծում եմ՝ հիմնադիր անդամները մեծամասնությամբ դեմ կքվեարկեն նախագահի վստահության հարցում: Վերջին հաշվով մենք մեր ֆուտբոլի կառույցի ղեկավար ենք ընտրել, որից նաև իրավունք ունենք հրաժարվելու: 

                  -Ինչքանո՞վ կապ ունի ձեր որոշումը երկրում տիրող քաղաքական խառը իրավիճակի հետ: 

                  -Ասեմ, որ մենք այս գործառույթը սկսել ենք նախորդ տարվա մարտից, երբ քաղաքական հանգիստ իրավիճակ էր: Նախաձեռնող խմբի անդամները` սկսած ինձնից, հանդիպումներ են ունեցել տարբեր քաղաքական գործիչների ու ֆեդերացիայի նախագահի հետ: Նախաձեռնող խմբի ղեկավար կազմով  հանդիպումներ ենք ունեցել տարբեր ֆորմատի։ Շահարկում են, որ քաղաքական իրավիճակը խառնվել է, մենք էլ առիթից ուզում ենք օգտվել: Ոչ, այդպիսի բան չկա, և ես շատ ուրախ եմ, որ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքի մեջ նշեց, որ օգոստոսին էլ են շատ ակտիվացել, այսինքն՝ մենք շատ ենք ակտիվացել: Դրանից առաջ էլ ես ասացի, որ նախորդ տարվա մարտին անընդհատ դժգոհություններ ենք ունեցել: Սկզբից առաջարկում էինք մոդել, տարբեր քննարկումներ են եղել, և փառք Աստծո, որ այդ քննարկումները եղել են այս իրավիճակից առաջ: Եվ դա ֆիքսվում է նաև իրենց կողմից: Մենք ապաքաղաքական կառույց ենք, ու մենք խնդրում ենք մեզ չքաղաքականացնել: Անգլիացիները լավ խոսք ունեն` մենք չենք զբաղվի քաղաքականությամբ այնքան, ինչքան դուք չեք զբաղվի մեզանով: Թողեք ֆուտբոլային ընտանիքն իր որոշումները կայացնի: Ֆուտբոլի զարգացման կարևոր նախապայմաններից է, որպեսզի ֆուտբոլի ընտանիքն ընտրություն կատարի: Մենք բազում փորձեր ունենք` քաղաքական որոշումները ֆուտբոլում միշտ չարիք են եղել:

                  -ՀՖՖ նախագահն իր հայտարարության մեջ ասում էր, որ ունեն փաստեր, որ տարբեր ուժեր մշտապես ցանկանում են լարվածություն և սկանդալային իրավիճակի իմիտացիա ստեղծել ազգային հավաքականի յուրաքանչյուր հավաքից առաջ։ Ազգային հավաքականի խաղերը որևէ կապ ունե՞ն այս իրավիճակի հետ։

                  -Ինքը շեշտել էր, որ օգոստոսին ու նաև մարտին հավաքից առաջ ակտիվացել ենք և այլն, և այլն: Կասեմ, որ պետք չէ թաքնվել հավաքականի հետևում: Եթե մենք չճանաչեինք Մելիքբեկյանին, կմտածեինք, որ ինքը հավաքականի կամ գլխավոր մարզիչն է, կամ ադմինիստրատորը: ՀՖՖ նախագահի գործառույթների մեջ մտնում է և՛ հավուր պատշաճի ներկայացնել տարբեր տարիքային հավաքականները, և՛ ակումբային ֆուտբոլը ղեկավարել: Այսինքն՝ անխոս, Հայաստանի ազգային հավաքականը բոլորիս համար ամենա-ամենան է, և բոլորս ուրախանում ենք հավաքականի հաղթանակով: Բայց դրանով պաշտպանվել` հարիր չէ նորմալ մարդուն:

                  -Բազմիցս նշել եք,  որ ՀՖՖ-ն ընդգծված արհամարհական վերաբերմունք ունի «Լոռիի» նկատմամբ․ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված այդ վերաբերմունքը։ 

                  -Իսկ եթե ես ձեզ հարցնե՞մ: Դուք չե՞ք նկատել դա: Ես 4 օրինակ բերեցի: Ինձ թվում է՝ ինքնախաբեության վախեր կան: Ես չեմ կարող ասել՝ ինչից է եկել այդ վերաբերմունքը` չնայած որ շատ եմ մտածել այդ մասին:  Կամ նենգություն է, կամ վախի հետևանք: Ես անձամբ Մելիքբեկյանին ասել եմ, որ փակում եմ ընտրությունների էջը, որն ամբողջությամբ կեղծիք էր, բայց հանուն հայկական ֆուտբոլի եմ փակում: Տա Աստված՝ ես սխալվեմ, դու լավ նախագահ դառնաս: Ասել եմ սա Մելիքբեկյանին, բայց թե իրենք ինչու չեն փակում, դա հանելուկ է ինձ համար: Կամ նենգ են, կամ վախեր ունեն, բայց չգիտեմ ինչից է դա սկիզբ առել: Կարող եմ ասել, որ ընտրություններից հետո որևէ դրական կամ վիճելի հարցում «Լոռիի» օգտին որոշում չի կայացվել:

                  -Արդյոք սա լավագույն տարբերա՞կն էր ակումբի համար։ Հնարավո՞ր է՝ շարունակեք ելույթներն  առաջնությունում: 

                  -Ես ասում եմ, որ ինձ համար շատ ցավալի է այս ամենը, բայց անելանելի վիճակում եմ, լուծում չունեմ ու չեմ գտնում այլ լուծում, ուրիշ քայլ չկար, եթե մեկը հուշեր այլ քայլ, որի ճշտությունը համոզիչ լիներ, ես կգնայի դրան: Ամբողջ թիմը` մեծ տղաներ են, բոլորը լացում էին: Դա մարդկային չէ:  Ես հանդիպել եմ ֆուտբոլիստների հետ, բոլորը թասիբով տղաներ են, խաղադաշտում կռիվ տվող: Ամենաքիչ միջոցներով ու ամենաբարձր նպատակների գնացող թիմն է: Դրա մեջ կա լուրջ մենեջմենթ, կա հոգեբանական ճիշտ ներարկում, որը արել ենք այդ մարդկանց մեջ, և այսօր ասել, որ մենք ի զորու չենք պայքարել այս անօրինականությունների դեմ, շատ դժվար է: Իհարկե, հնարավոր չէ շարունակել, քանի որ մեր պայմանը նորից եմ կրկնում «Ալաշկերտին» պարտություն գրանցելն է ու այդ 3 միավորից զրկելը: Դա նույն օպերայից է: Ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչու մրցավար Հենրիկ Նալբանդյանի սպասարկումից հետո «Գանձասարը» գնաց առաջնությունից, հիմա «Լոռի»-«Նոա» խաղից հետո, որը նորից Նալբանդյանն էր սպասարկում, «Լոռին» հեռացավ: Սա զուգադիպությո՞ւն էր, թե՞ օրինաչափություն:

                  -Իսկ ի՞նչ եք մտածում Դուք այս հարցի վերաբերյալ:

                  -Անկեղծ ասած՝ չգիտեմ, ես ավելին՝ կակնկալեի, որ լրագրողներն ավելի խորը վերլուծեին այս ամենը: Ասում եմ՝ ո՞նց կարող է միտում չլինել: Եթե տեսականորեն այս 3 վիճելի խաղերի միավորները գումարենք, հիմա առաջին տեղում կլինեինք: Ո՞նց կարող է առաջին տեղի թիմը երբևէ 11-մետրանոցի իրավունք ստացած չլինի: Մեր ամբողջ թիմը տեսել էր Նալբանդյան Հենրիկին ու ասել, որ այսօր պարտվելու ենք, ու այդպես էլ եղավ: «Նոայի» մարզիչը մտնում է խաղադաշտ ու դեղին չի ստանում: Դա ուղիղ կարմիր քարտ է: Դրանից երկու րոպե հետո էլ մեր դարպասին 11-մետրանոց է նշանակում: Դրանից հետո ո՞նց կարող ենք հավաքել թիմին:

                  -Ֆեյսբուքում նորության հրապարակումից հետո արձագանքների մոնիտորինգը ցույց տվեց, որ ձեր որոշումը ֆուտբոլասերների մեծամասնությունը քննդատում է և արդարացված չի համարում։ Ասում էին, որ ֆինանսակական խնդիրներ կային ու ինչ-որ պատճառ էր պետք առաջնությունից դուրս գալու համար: Ակումբում ֆինանսական խնդիրներ կայի՞ն։ 

                  -Ասեմ, որ եղել են ֆինանսական խնդիրներ, և դա բարձրաձայնել ենք անցյալ տարի: Մարտի 15-ի դրությամբ որևէ ֆուտբոլիստի պարտք չենք ունեցել: Ես կարծում եմ՝ մյուս ակումբների մեջ քիչ կլինեն, որ խնդիրներ չունենան: Կրկնում եմ,  մարտի 15-ի դրությամբ որևէ մեկի հանդեպ ոչ մի պարտք չենք ունեցել: Բայց մյուս կողմից նայենք հարցին: Ենթադրենք՝ ունեցել ենք պարտքեր: Ինչո՞ւ պետք է ՀՖՖ-ն գումարով օգնի «Ալաշկերտին», իսկ մյուսներին` ոչ: Կարծում եմ՝ հենց ֆեյքերն են այդ լուրերը տարածում: Այդպիսի բաներ կասեր միայն անգրագետ մարդը, քանի որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք շատ տրանսֆերներ ենք արել ու մեծ գումարներ ենք ծախսել: Եթե 7 ամիս ծախսել ենք, ու մնացել է ընդամենը 2 ամիս, այդ ընթացքում մենք չպե՞տք է գումար ծախսեինք: Սա անգրագիտություն է:

                  -Դուք մրցաշարային աղյուսակում զբաղեցնում եք 3-րդ տեղը, արդյոք հետագա խաղերին ձեր հաջողությունների շանսերն այնքան էին նվազել, որ կարծում եք Բողոքարկման կոմիտեի որոշումները բեկումնային ազդեցությո՞ւն կունենային ձեր զբաղեցրած տեղի տատանման վրա։

                  -Մենք վստահ էինք, որ եթե մեզ չխանգարեին, մենք չեմպիոն կդառնայինք կամ չեմպիոնության գլխավոր հավակնորդը կլինեինք: Տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆանտաստիկ ձեռքբերումներ ենք ունեցել, իսկ այդ ձեռքբերումներից դեռ երկու հոգին էին խաղադաշտ դուրս եկել, և մենք պլանավորած տակտիկական քայլեր ունեինք, որոնք դեռ չէինք իրականացրել: Չեն թողնում, հասկանո՞ւմ եք: Չեն թողնում ու վերջ: Ես վստահ եմ, որ առաջնությունն էլի ավարտելու էինք 5-րդ տեղում: Ֆուտբոլի գլխավոր կանոնը արդար խաղի կանոններն են: Եթե մենք չկարողացանք արդարությունը վերականգնել, այսինքն՝ ճիշտ վերակազմավորել ՀՖՖ-ն իր կոմիտեով, գործիքակազմով, վստահ եմ, որ «Լոռիի» ճանապարհով գնացող թիմեր կլինեն: Իսկ ես վստահ եմ, ոչ թե ենթադրյալ, այլ տեղյակ եմ իմ ունեցած խոսակցություններից, որոնք չուզեցան հիմա գնալ այդ քայլին, քանի որ առաջնության ավարտին մնացել է 2 ամիս։

                  -Նշեցիք, որ եղել են ֆինանսական խնդիրներ: Կմանրամասնե՞ք: 

                  -Իմ ասած խնդիրները եղել են աշխատավարձերի մի քանի օրվա ուշացում: Կարևորը ֆիքսենք՝  «Ալաշկերտի» հետ խաղից մեկ օր առաջ մենք որևէ պարտք չենք ունեցել: Ես նկատել եմ ուրիշ բան, որ բարձրաստիճան պաշտոնյաներ կան նույնիսկ, որ ասում են, իբրև ինձ խնդրել են, որ այս խառը իրավիճակում ես թիմը հանեմ առաջնությունից, որպեսզի ամեն ինչ ավելի խառնեմ: Պաշտոնապես ասում եմ՝ Հայաստանում, աշխարհում, չկա որևէ մեկը, որ կարողանար ինձ ասել՝ «Լոռիին» հանեք առաջնությունից: Չկա այդպիսի բան: Լոռու թե’ մարզը, թե’ ակումբը ինձ համար սրբության նման է: Բամբասանքների մակարդակով ինչ ասես՝ կարող է լինել: Կրկնում եմ՝ այս տարի ֆինանսական ծանր տարի է եղել, բայց բոլոր հարցերը լուծվել են: Ակումբներ են եղել, որ ամիսներով չեն վճարել աշխատավարձ, ինչի՞ իրենց մասին չեն խոսում:

                  -Հնարավո՞ր է, որ ակումբը լուծարվի։

                  -Ոչ, մենք ունենք 30 երեխա, որոնք ներկայացնում են տարբեր հավաքական թիմեր: Մենք կշարունակենք մեր աշխատանքը, կգնանք մեր նպատակին, դա է` հեռացնել ՀՖՖ նախագահին իր պաշտոնից, հակառակ դեպքում՝ մենք մայիսին կունենանք «Լոռիի» ճանապարհով գնացող ևս մի քանի ակումբ: Դա լինելու է իրավական, օրենքի ճանապարհով:  Վերջին հաշվով մենք ՀՖՖ նախագահ չենք կարգում, մենք ընտրում ենք:

                  -Ի վերջո, ինչի՞ց սկսվեց «Լոռի»-Ֆեդերացիա լարումը: 

                  -Վստահեցնում եմ, որ լարում մեր կողմից երբևէ չի եղել: Ընտրություններից հետո ավելի լարվեց իրավիճակը, բայց կրկնում եմ՝ մենք մեր կողմից, բազում գործիքակազմ ունենալով հանդերձ, որևէ բան չարեցինք այդ ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնելու՝ չնայած նրան, որ ունեինք բազում գործիքակազմ: Դրանից հետո գոնե իրենք մեզանից շնորհակալ լինեն, սկսեցին քայլեր կատարել: Ասեմ ավելին, այս քանի օր է՝ ինձ մոտ մարդիկ են գալիս, նույնիսկ իրենց կողմից, ասում են՝ չարժե այսպես անել, բերեք ընդհանուր խոսենք և այլն: Գալիս, ասում են` գիտեք Մելիքբեկյանը լավ մարդ է, ինքը ձեր հանդեպ հարգալից է, բոլորը Նիկողոսյան Արմենն է սարքում: Մենք հոգնել ենք այսպիսի բաներից: Մեզ չի հետաքրրքում, թե ով է սարքում: Ով սարքում է, չի սարքում, վստահ եմ, որ այդ մարդիկ, հանրային ու փողոցային պարսավանքի են ենթարկվելու, ու դա է լինելու իրենց համար ամենադաժանը: Ամբողջ մի մարզում վերացնել ֆուտբոլը իրենց նենգության, ամբիացիաների ու վախի պատճառով․ դա անպատիժ չի մնալու: Իրենք թե՛ իրավական դաշտում պատասխանելու հարցեր ունեն, թե՛ երկրպագուների բանակի առջև:

                  -Կհստակեցնե՞ք այս պահի ձեր պահանջը՝ ֆեդերացիայի նախագահի հրաժարակա՞նն է:

                  -Հրաժարականի մասին խոսք չկա, ես պարզապես փակագծեր բացեցի, որ գնալու ենք այդ ճանապարհով: Այս պահին մեր պահանջն է ֆիքսել 3 դադա՞ր է եղել, թե՞ 4, ու պատժել «Ալաշկերտին»՝ տեխնիկական պարտությամբ: Կրկնում եմ՝ եթե դա այսօր լինի, մենք հենց վաղը կհայտարարենք առաջնությանը մասնակցելու մասին:

                   

                  Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

                  Թեգեր: Թովմաս գրիգորյանլոռի
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Լոռի ՖԱ․ Նպատակահարմար չգտանք մասնակցել ՀՖՖ հերթական ժողովին

                  28.06.21

                  Թովմաս Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում

                  20.06.21

                  Համոզված եմ, որ մի օր վերադառնալու եմ․ Արթուր Ավագյանի հրաժեշտի նամակը՝ Լոռիի երկրպագուներին

                  15.04.21

                  Լոռիի նախկին գլխավոր տնօրենը նշանակվել է Սևանի սպորտային տնօրենի պաշտոնում

                  15.04.21

                  ԼՐԱՀՈՍ

                  Նորամուծություն Լա Լիգայում. մրցավարները խաղերից հետո հարցազրույցներ կտան

                  00:30 / 24.10.26

                  Եթե մենք միասին խաղայինք, գուցե ստիպված լինեի տեղափոխվել ձախ եզր․ Ֆիգուն՝ Բարսելոնայի աստղի մասին

                  00:10 / 24.10.26

                  🎥 Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Խալիջին․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

                  23:57 / 23.10.26

                  Աննախադեպ նվաճում․ Ռոնալդուն պատմության մեջ է մտել որպես 2 միլիարդ դոլար վաստակած առաջին ֆուտբոլիստ

                  23:05 / 23.10.26

                  🎥 Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը

                  22:28 / 23.10.26

                  Տեղափոխություն Լա լիգա՝ մեկ պայմանով. Հալանդը հատուկ պահանջ կներկայացնի Ռեալին և Բարսելոնային

                  22:10 / 23.10.26

                  Ռեալի նախկին խաղացողը կիսվել է իր կանխատեսմամբ առաջիկա Էլ Կլասիկոյի վերաբերյալ

                  21:41 / 23.10.26

                  Բավարիան պաշտոնական հայտարարություն է տարածել հոսպիտալացված Կոմպանիի առողջական վիճակի վերաբերյալ

                  21:10 / 23.10.26

                  🎥 ՀՊԼ․ Փյունիկը նորաբաց մարզադաշտում խոշոր հաշվով հաղթեց Գանձասարին

                  20:53 / 23.10.26

                  Կոմպանին կորցրել է գիտակցությունը Բավարիայի մարզման ժամանակ. բելգիացուն շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են

                  20:01 / 23.10.26

                  🎥 Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը

                  19:30 / 23.10.26

                  Opta-ի սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտին

                  18:10 / 23.10.26

                  🎥 ՀՊԼ. Վանն ուժեղ էր Արարատից

                  17:30 / 23.10.26

                  Երբեք չեմ դադարել փորձել. Ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին

                  16:10 / 23.10.26

                  ՖԻՖԱ-ն հաստատել է Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ փուլի ժամանակացույցը

                  15:00 / 23.10.26

                  ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան

                  14:00 / 23.10.26

                  Դատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները

                  13:00 / 23.10.26

                  Սառույցը հալվե՞ց․ Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը՝ 2 տարվա դադարից հետո

                  12:10 / 23.10.26

                  📷 Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը

                  11:35 / 23.10.26

                  🎥 Քաոս Լաս Վեգասում. ինչո՞ւ Արման Ծառուկյանը հարձակվեց Դիլոն Դենիսի վրա

                  10:35 / 23.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  📷 100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում

                  10:15 / 21,10,26

                  Կարդալ ավելին

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.