Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Սանկտ-Պետերբուրգում ընթացող WTA-500 կատեգորիայի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա 6:3, 7:6 (11:9) հաշվով հաղթել է իր հայրենակից Վեռա Զվոնարյովային։ Խաղը տևել է 2 ժամ 1 րոպե։
Գասպարյանը մրցաշարի եզրափակչում կխաղա Սվետլանա Կուզնեցովա-Դարյա Կասատկինա զույգի հաղթողի հետ։ Երկուսն էլ ներկայացնում են Ռուսաստանը։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 565 հազար դոլար։