Ա Սերիայի 28-րդ տուրում «Կրոտոնեն» ընդունել է «Բոլոնիային»։ Հանդիպումը կայացել է Կրոտոնեի «Էցիո Շիդա» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 3-2 հաշվով հաղթանակով։
Տանտերերը երկու անգամ աչքի են ընկել առաջին կեսում․ 32-րդ րոպեին Ժունիոր Մեսյասն առաջ է մղել «Կրոտոնեին» , իսկ 40-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց է նշանակել։ Սիմեոն Նվանկոն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը։
Ընդմիջումից հետո «Բոլոնիան» երեք անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասն ու հաղթանակ է տարել։
28 տուրից հետո «Բոլոնիան» 34 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Կրոտոնեն» 20-րդ տեղում է։
29-րդ տուրում երկու թիմերն էլ կխաղան ապրիլի 3-ին․ «Կրոտոնեն» հյուրընկալվելիս կմրցի «Նապոլիի» հետ, իսկ «Բոլոնիան» կընդունի «Ինտերին»։