«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը «Քրիսթալ Փելասի» հետ։
Opta-ի փոխանցմամբ՝ «Ման Յունայթեդը» մրցաշրջանի մեկնարկից 14-րդ անընդմեջ արտագնա խաղում չի պարտվում (8 հաղթանակ, 6 ոչ-ոքի)։ Այսպիսի ցուցանիշ նախկինում գրանցել էին «Լիդս Յունայթեդը» (1973/74թթ․), «Լիվերպուլը» (1987/1988թթ․) և «Արսենալը» (2001/02թթ․, 2003/04թթ․)։
ՄՅՈՒ-ն 51 միավորով երկրորդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։