«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն նշել է, թե ով է իր կարծիքով աշխարհի լավագույն գործող ֆուտբոլիստը.
«Այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Ռոբերտ Լևանդովսկին է: Ինձ դուր է գալիս նրան խաղն ու աշխատանքային էթիկան: Իսկական պրոֆեսինալ է»,- գրել է Լուկակուն Թվիթերի իր էջում:
Հիշեցնենք՝ Լևանդովսկին «Բավարիա» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2014 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը գերմանական Բունդեսլիգայի 21 հանդիպման է մասնակցել, որոնցդում դարձել է 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: