«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն խոսել է Ա Սերիայի 23-րդ տուրի «Ինտերի» դեմ առաջիկա խաղի մասին:
«Միլանում» կազմում խաղալը հեշտ չէ, բայց նրանք ինձ հետ բերեցին։ Այսպիսով, նրանք ինչ-որ բան տեսան իմ մեջ: Եկավ նոր մարզիչ, մի փոքր ժամանակ պահանջվեց ՝ հասկանալու, թե ինչ է նա ուզում:
Երբ գալիս է նոր մարզիչ, դա նշանակում է, որ ինչ-որ բան չի գործում, ինչ-որ բանի պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել:
Առջեւում դեռ շատ հանդիպումներ կան: Նույնիսկ եթե շատ դժվարություններ ունենանք, մենք կհաղթենք դերբիում և կվերադառնանք աղյուսակի առաջին հորիզոնական:
«Միլանը» կազմակերպված թիմ է, դժվար իրավիճակներում մենք միայն ավելի լավ ենք գործում: Մենք քրտնաջան աշխատում ենք և հավատում ենք, որ կարող ենք սկուդետոն վերցնել: Հայտնի է, որ Իտալիայի առաջնությունում կարող ես պարտվել ցանկացածին, այդ թվում՝ վերջին տեղում հայտնվածին: Մի անհանգստացեք այս մասին»,- մեջբերում է կիսապաշտպանին La Gazzetta dello Sport-ը: