Շվեդիայի և Մոլդովայի ազգային հավաքականները ընկերական հանդիպում են անցկացրել: Հանդիպումը կայացավ Քաթարում և ավարտվեց սկանդինավյան հավաքականի հաղթանակով (1:0):
Միակ գոլը խփվեց առաջին խաղակեսում: Յեսպեր Կարլսոնի փոխանցումից հետո 32-րդ րոպեին հաշիվը բացեց «Սպարտակի» հարձակվող Ջորդան Լարսոնը: 22-ամյա ֆուտբոլիստի համար սա ազգային հավաքականի կազմում առաջին գոլն է:
Նրա համար Մոլդովայի դեմ խաղը դարձավ Շվեդիայի ազգային հավաքականի մարզաշապիկով երրորդը: