«Բարսելոնան» և ՊՍԺ-ն մրցում են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում:
32-րդ րոպեին փարիզյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն: Սա դարձել է ֆրանսիացու 119-րդ գոլը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում: Այս ցուցանիշով նա հավասարվեց ակումբի նախկին հարձակվող Պեդրու Պաուլետայի հետ:
65-րդ րոպեին Մբապեն դարձյալ գրավեց կատալոնացիների դարպասը՝ խփելով իր 110-րդ գնդակը: ՊՍԺ-ի միայն երկու ֆուտբոլիստ են ավելի շատ գոլ խփել՝ Էդինսոն Կավանին (200) և Զլատան Իբրահիմովիչը (156):
85-րդ րոպեին Մբապեն հեթ-տրիկ ձևակերպեց՝ խփելով իր 111-րդ գոլը: