«Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կարիերան կշարունակի Գերմանիայի առաջնությունում, հաղորդում է The Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Շալկեն» համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ Տոդիբոյին կես տարով վարձակալելու հարցի շուրջ։ Հաղորդվում է, որ գերմանական ակումբը վարձակալության ավարտին ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունք չի ունենա։
Հիշեցնենք, որ Տոդիբոյի ծառայություններով հետաքրքրված էր «Միլանը», սակայն իտալական ակումբը չկարողացավ համաձայնության հասնել կատալոնական ակումբի հետ։
Ժան-Կլեր Տոդիբոն «Բարսելոնայի» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին ֆրանսիական «Թուլուզից», որի սանն է։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 2 հանդիպման Իսպանիայի Պրիմերայում, մեկ անգամ էլ դաշտ է դուրս եկել ՉԼ-ում։