Ուսումնամարզական հավաքի շրջանակում Երեւանի «Փյունիկը» երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Սոլիգորսկի «Շախտյորի» դեմ։
Այս անգամ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Հանդիպման արդեն մեկնարկում երևանյան թիմի բրազիլացի ֆուտբոլիստ Հիգոր Լեյտեն դարձավ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։
Հւշեցնենք, որ առաջին խաղում երեւանյան թիմը պարտվել էր 2:3 հաշվով։