«Լիվերպուլը» ԱՊԼ-ի 23-րդ տուրում 1-4 հաշվով «Էնֆիլդում» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Սա «մերսիսայդցիների» երրորդ անընդմեջ պարտությունն էր սեփական դաշտում ԱՊԼ-ում։
Սա առաջին դեպքն է 1956 թվականի մարտից հետո, երբ գործող չեմպիոնը սեփական դաշտում երեք անընդմեջ պարտություն է կրում, հաղորդում է Opta-ն։ 65 տարի առաջ «Չելսին», լինելով գործող չեմպիոն, պարտվել էր երեք անընդմեջ խաղերում։
Մինչև այս պարտությունները «Լիվերպուլը» «Էնֆիլդում» չէր պարտվել 68 խաղ անընդմեջ։
3 – Liverpool are the first side to lose three straight home league matches in the following campaign after winning the English top-flight since Chelsea did so almost 65 years ago back in March 1956. Throwback