ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ չի ցանկանում խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Ես Պրեմիեր լիգան շատ հաճախ չեմ դիտում, բայց լսել եմ, որ ԱՊԼ-ում ֆիզիկակական պայքարը շատ է: Այնուամենայնիվ, Լիգա 1-ում այդպիսի պայքարը ևս չափազանց շատ է»,- մեջբերում է Նեյմարին Daily Mail-ը:
Ավելի վաղ ՊՍԺ-ի 28-ամյա բրազիլացի հարձակվողը գրառում է կատարել սոց.ցանցերում և սեր է խոստովանել ֆրանսիական ակումբին։